Թուրքիան չի լքի...
Ինչպես գրում է Anadolu լրատվական գործակալությունը`Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է. «Պաղեստինցիները խիզախ ազգ են, այդ պատճառով էլ եթե երես թեքեն Պաղեստինից, ապա Թուրքիանչի այդ չի անի: Թուրքիան ստիպված է հետաքրքրվել Սիրիայի ու Գազայի իրադարձություններով:
Քանի դեռ ամբողջովին չի լուծվել Պաղեստինի խնդիրը Թուրքիաում չի լինի հանգստություն, խաղաղություն և անվտանգություն: Քանի դեռ Պաղեստինում արյուն է թափվում, քանի դեռ այնտեղ չի դադարում հրաձգությունը, տարածաշրջանի ոչ մի երկիր չի կարող խոսել իր անվտանգության մասին:
Թուրքիան իր հանգստության, խաղաղության ու անվտանգության համար հանդես է գալիս պաղեստինյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին: Թուրքիան կողմնակից է միայն խաղաղությանը, համերաշխությանը, բարեկամությանը և գործընկերությանը»: