Երևանում վերջին մեկ շաբաթում ձերբակալվել ու բաժիններ է տարվել 83, մարզերում՝ 40 անձ
Դեկտեմբերի 16-23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4495 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 332 մեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 162, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 290 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 273, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 274, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 97 և 1491 այլ իրավախախտումներ։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 272-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 54-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 160-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 83 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15366 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 322 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 259, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 824 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 107, չամրակապված վարելու՝ 4277, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 331, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 570, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50, արագության գերազանցման՝ 1574 և 4227 այլ իրավախախտումներ։ 525 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1517-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 571-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 30-ը՝ բեռնատարներ, 233-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 40 անձ։