Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գնել և վերահսկել Գրենլանդիա
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գնել և վերահսկել Գրենլանդիան՝ պնդելով, որ դա «բացարձակ անհրաժեշտություն է Միացյալ Նահանգների համար»:
«Հիմք ընդունելով ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության նպատակները՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ հսկողությունը վերականգնելը բացարձակ անհրաժեշտություն է»,- գրել է Թրամփը Truth Social-ում:
Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի մի մասն է, ունի ինքնավար ինքնակառավարում, բայց կազմում է Դանիայի Թագավորության մի մասը: Միաժամանակ կղզու հյուսիսարևմտյան ափին տեղակայված է ԱՄՆ տիեզերական ռազմաբազան:
Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ նորություն չէ: Տարածքը վերահսկելու ցանկություն Թրամփը հայտնել էր դեռևս իր նախագահության առաջին ժամկետում՝ 2017-2021 թվականներին: 2019 թվականին նա հայտարարել էր, որ ցանկանում է գնել Գրենլանդիան՝ հաշվի առնելով այդ երկրի բնական ռեսուրսներն ու աշխարհաքաղաքական նշանակությունը: Նրա ցանկությունը, սակայն, արժանացել էր Դանիայի առաջնորդների խիստ հակազդեցությանը, վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ «Գրենլանդիան չի վաճառվում»:
Ի պատասխան՝ Թրամփը չեղարկել էր Դանիայում Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը: