Վրաերթի ենթարկված 56-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Դեկտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա Վարդան Մ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: