Դովբիկը կրկնել է Կիլիան Մբապեի ունիկալ նվաճումը
«Ռոմայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը կրկնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի ունիկալ նվաճումը, հայտնում է Opta-ն։
Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղում գոլ խփելուց հետո 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է «գայլերի» միայն երկրորդ խաղացողը վերջին երկու մրցաշրջաններում, որն առնվազն մեկ գոլ է խփել 20 տարբեր թիմերի դեմ եվրոպական թոփ 5 առաջնություններում։
Նախկինում այս նշագիծն առաջինը հատել էր Մբապեն. ֆրանսիացին ներկայում գոլեր է խփել 22 թիմի դեմ:
Այս մրցաշրջանում Դովբիկը «Ռոմայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Վերջին խաղում «Ռոման» 5։0 հաշվով հաղթել է «Պարմային»։ Նախկինում Դովբիկը հանդես է եկել «Ժիրոնայում», որտեղից այս ամառ տեղափոխվել է հռոմեական ակումբ, փոխանցում է Armsport-ը։