Ճապոնացի գիտնականները սկսել են Լուսնի վրա ապրելու համար Lunar Glass NEO նախագիծը
Ճապոնիայի հնագույն ազգային համալսարաններից մեկի՝ Կիոտոյի համալսարանի Տիեզերքում մարդու գործունեության ուսումնասիրության կենտրոնի մասնագետները և Kajima կորպորացիան սկսել են Lunar Glass NEO-ի համատեղ նախագիծը, որը ներառում է ստեղծում արհեստական ձգողականությամբ փակ էկոհամակարգ՝ Լուսնի վրա մարդու բնակության համար, փոխանցում է Shantnews-ը։
«Կիոտոյի համալսարանի և Kajima կորպորացիայի միջև համատեղ ուսումնասիրությունը՝ «Արհեստական ձգողականությամբ Լուսնի և Մարսի վրա ապրելու օբյեկտներ» վերնագրով, հայտարարվել էր 2022 թվականին: Ուսումնասիրությունը բացահայտել և մշակել է տիեզերական բնակության համար անհրաժեշտ երեք հիմնական հասկացություն՝ արհեստական ձգողականություն, սահմանափակ էկոհամակարգ և արհեստական ձգողականության տրանսպորտային համակարգ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Բոլոր անհրաժեշտ հայեցակարգերի քայլ առ քայլ իրականացման համար հետազոտությունը կկենտրոնանա հետևյալ փուլերի վրա՝ օբյեկտների կառուցվածքի և ձևավորման տեխնիկական իրագործելիություն, մարդու կյանքին համապատասխանություն, մարդու մարմնի վրա ազդեցության գնահատում, ինչպես նաև փակ էկոհամակարգերի ստեղծում, Լուսնի վրա բնակության համար նախատեսված օբյեկտների ստեղծման շրջանակներում, դրանց հետագա օգտագործման նպատակով։
«Հետազոտության նպատակներից է նաև Երկրի վրա նմանատիպ օբյեկտի ստեղծումը սկսելը»,- նշվում է փաստաթղթում։
Շնորհանդեսի համաձայն՝ Լուսնի վրա «բնակավայրը» կլինի ապակե, որն իր տեսքով պարաբոլոիդ է հիշեցնում և կտեղադրվի կլոր պատվանդանի վրա։ Կառույցի տրամագիծը կլինի մոտավորապես 200 մետր, իսկ բարձրությունը՝ մոտ 400 մետր, ինչը պայմաններ կստեղծի մինչև 10 հազար մարդու ապրելու համար։ Պտտման շնորհիվ օբյեկտի ներսում կստեղծվի արհեստական ձգողականություն, կառույցի պատերի երկայնքով կտեղակայվեն բնակելի տարածքներ։