Ես փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի որդիս չհեռնա Բարսելոնայից․ Նեյմարի հայրը անկեղծացել է
Սաուդյան Արաբիայի Ալ-Հիլալի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանտոսը, խոսել է որդու՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին։
«Ես շատ էի ցանկանում, որ իմ որդին մնար «Բարսելոնայում»։ Վերջին մի քանի օրերին ես ամեն ինչ արեցի, որպեսզի նա մնա, սակայն դա ինձ չհաջողվեց»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Նեյմար ավագի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին։ Բրազիլացու տրանսֆերը փարիզցիների համար արժեցել է 222 միլիոն եվրո։ Մինչ օրս այս տրանսֆերը համարվում է խոշորագույնը ֆուտբոլի պատմության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը սաուդյան ակումբի կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։