Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Սիրիա, երբ հարմար պայմաններ լինեն։
Այս մասին հայտարարել է Սիրիայում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանը նշել է, որ Ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Կալինն արդեն այցելել է Սիրիա, իսկ առաջիկայում նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը։
«Նախարարը կայցելի Սիրիա և կհանդիպի տեղական իշխանությունների, առաջին հերթին՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ, դրանից հետո, ավելի հարմար ժամանակ, նախագահ Էրդողանը նույնպես կայցելի Սիրիա, նա արդենհայտարարել էայդ ցանկության մասին, բայց մենք ամեն ինչ կանենք աստիճանաբար»,- ասել է դեսպանը: