Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է Vietnam Defence Expo-2024 միջազգային ցուցահանդեսին
Դեկտեմբերի 19-22-ը Վիետնամում էր գտնվում ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում Հայաստանի դեսպանությունը:
Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է Հանոյում այդ օրերին կազմակերպված Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին, Վիետնամի Ժողովրդական բանակի ստեղծման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ունեցել մի շարք հանդիպումներ Վիետնամի պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության համալիրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։