«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում։
Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը:
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների եւ դասախոսների հետ:
Պատասխանելով խորհրդարան այցելած աշակերտների հարցերին՝ պատգամավորները մանրամասն ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Կառավարության քայլերը, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու երիտասարդներին առնչվող ծրագրերը:
Հյուրերը եղել են խորհրդարանի թանգարանում եւ գրադարանում: