Թուրքիայում բժշկական ուղղաթիռի վթարից 4 մարդ է զոհվել
Թուրքիայի Մուղլա քաղաքում բժշկական ուղղաթիռի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգապետ Իդրիս Աքբիյիքը։
Նրա խոսքով՝ երկու օդաչու, մեկական բժիշկ և բուժաշխատող զոհվել են, երբ ուղղաթիռը մխրճվել է Մուղլայի Մենտեզե թաղամասի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ, բժշկական և ոստիկանական խմբեր, ինչպես նաև Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման և աղետների կառավարման վարչության աշխատակիցները։
Նշելով թանձր մառախուղը՝ Աքբիյիքն ասել է, որ վթարի պատճառները հետաքննվում են, իսկ հիվանդանոցի ներսում վնասներ չկան։