Էկոնոմիկայի նախարարը ընդունել է քաղաքացիների՝ ծանոթացել նրանց խնդիրներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել
ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։
Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ու այլ ոլորտային հարցերի։
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։