Գվարդիոլան պատասխանել է Հոլանդին, որն իրեն քննադատել էր Աստոն Վիլայից կրած պարտությունից հետո
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 17-րդ տուրի՝ «Ասթոն Վիլլայի» հետ խաղում կրած պարտությունից հետո (1:2) մեկնաբանել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խոսքերն, որը քննադատորեն էր արտահայտվել իր խաղի մասին:
«Ես համաձայն չեմ Էրլինգի հետ. Եթե նա չլիներ կազմում, մենք էլ ավելի վատ կխաղայինք։ Այնուամենայնիվ, ինձ դուր է գալիս, որ ֆուտբոլիստներն այսպես են մտածում։ Կյանքի նման ըմբռնումը կարող է դառնալ հաղթանակի մեր միակ բանալին…
Բայց, միևնույն է, ես չեմ կարող համաձայնվել Հոլանդի հետ, քանի որ մենք պետք է ավելի լավ տանք նրան գնդակը… Այժմ մենք պետք է վերականգնվենք և պատրաստվենք հաջորդ խաղում հաղթանակի համար պայքարելուն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 27 միավոր և Պրեմիեր լիգայի 6-րդ տեղում է, փոխանցում է Armsport-ը։