ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրա
Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստեղծել իր երդմնակալությունից հետո, արդեն սկսել է իր աշխատանքը X սոցիալական ցանցում, փոխանցում է Shantnews-ը։
Դեկտեմբերի 20-ի գրառման մեջ DOGE-ն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դոլար է ծախսել կասկածելի հետազոտությունների վրա:
Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները 2,3 միլիոն դոլարի դրամաշնորհ են տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտին՝ շներին կոկաինի հետ միասին անհայտ դեղամիջոցի ներարկաման համար, որպեսզի ուսումնասիրեն կենդանիների վրա դրա ազդեցությունը:
Բացի այդ, 6,9 միլիոն հատկացվել է «խելացի զուգարանների» ստեղծմանը, որոնք ճանաչում են օգտատիրոջ «հետույքի դրոշմը» և նրա արտաթորանքի որակը։
Ավելի քան 110,000 դոլար է ծախսվել ուսումնասիրելու համար, թե արդյոք Marvel-ի ռոբոտ Thanos-ի մետաղական կրկնօրինակը կարող է ճտացնել մատները, և ևս 75,000 դոլար՝ ուսումնասիրելու, թե ինչպես են մողեսները մնում ծառերի մեջ փոթորիկների ուժգին քամու պոռթկումների ժամանակ: Այս ուսումնասիրության ընթացքում Հարվարդի գիտնականները փորձել են մողեսներին ցած գցել ծառերից՝ օգտագործելով օդափչիչներ:
DOGE-ն կղեկավարեն միլիարդատեր Իլոն Մասկը և Հանրապետական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամին: