Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացել
Չինաստանի Հունան նահանգի Չինաստան երիտասարդ բնակիչը երեկոյան զրուցելիս է էր իր ուսանող ընկերների հետ, երիտասարդները քննարկել են կրթական խնդիրներ, բայց ոչ միայն։ Նրանք կատակել են միմյանց հետ ու խոսակցությունն այնքան զվարճալի է եղել, որ արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է noodou.com-ը։
Այսպես, կատակներից մեկն այնքան է ծիծաղեցրել երիտասարդին, որ նա սկսել է քրքջալ, իսկ հետո նրա մոտ գլխացավ է առաջացել։ Քիչ անց ի հայտ է եկել որովայնի ցավ, իսկ հետո ավելացել է շնչառության դժվարություն։
Ուսանողին արագ հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկները վերջինիս մոտ թոքի պատռվածք են ախտորոշել։ Պատճառը, ըստ բժիշկների, ուժգին ծիծաղն է եղել։ Բարեբախտաբար, երիտասարդի վիճակը թույլ է տվել նրան բուժվել առանց վիրահատության։
Քննարկելով տարօրինակ բժշկական դեպքը՝ սոցցանցերի շատ օգտատերեր փորձել են գուշակել, թե այդ ի՞նչ կատակ է եղել, որ տղային հիվանդանոց է հասցրել։ Մյուս մեկնաբանները, ընդհակառակը, թոքի պատռվածքի հասցնող կատակի մասին, ոչինչ լսել չեն ուզել։