Մոուրինյուն կրկին դժգոհ է
Թուրքական «Ֆեներբահչեի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին դժգոհ է։
Մասնագետն այս անգամ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Էյուսփորի» հետ խաղից (1:1):
«Սա աղետ էր։ Որքա՞ն տևեց հանդիպումը, որքա՞ն այն դադարեցվեց, որքա՞ն ժամանակ էին խաղադաշտում պառկած ֆուտբոլիստները։ Ինձ համար սա թույլ և անորակ հանդիպում էր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ պորտուգալացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Այս պահին Մոուրինյուի թիմը զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 16 խաղում վաստակած 36 միավորով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։