16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված աղջիկը Երևանի բնակիչ է, ով մեծ քանակությամբ դեղորայք է խմել, ու ինքնազգաղությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների՝ նրա նկատմամբ բռնություն է իրականացվել, ինչից հետո նա դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: