Փաշինյանը ցավակցություն է հայտնել Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Մագդեբուրգում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Վարչապետը X-ում գրել է․
«Ցնցված եմ և տխուր Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից։
Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են այդ հոգեցունց արարքից»: