ՔՊ-ականներից ովքե՞ր են մասնակցում Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին
Մասիսի «Alla Luce» սգո սրահում ժամը 17։00-ից սկսվեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգիստը։
«Հրապարակ»-ի թղթակիցը մեկ ժամից ավելի այնտեղ է եղել ու ֆիքսել, թե իշխանականներից ովքեր են գալիս իրենց նախկին թիմակցին ցավակցելու։
Հոգեհանգստի արարողությանը եկան Վեդիի քաղաքապետպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը եւ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը։ Հոգեհանգստին ներկա են եղել նաեւ Նարեկ Զեյնալյանը եւ Վահան Քերոբյանը։ Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ում քննարկում է եղել` չգնալ Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին։ Եթե անգամ նման որոշում էլ չլիներ, շատերն ուղղակի Նիկոլ Փաշինյանի ահից չէին համարձակվի անգամ ցավակցել նախկին թիմակցին։ Մենք նաեւ արձանագրել ենք, որ ծաղկեպսակ չի ուղարկվել ՔՊ-ի անունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։