Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին X-ի էջում հայտնել է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը։
«Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական։
Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և կառույցների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- գրել է նա։