Չէի կարողանում քնել․ ինչպես է ազդել դոպինգային փորձաքննությունն աշխարհի չեմպիոնի վրա
«Ատալանտայի», «Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Ալեխանդրո Գոմեսը պատմել է, թե ինչպես է հաղթահարել այն շրջանը, երբ լրատվամիջոցները տեղեկացել են իր դրական դոպինգային փորձաքննության մասին, որի պատճառով նա երկու տարով որակազրկվել էր։
«Դա ծանր պահ էր։ Պատկերացրեք՝ ամբողջ աշխարհը, լրագրողները գրում էին ինձ՝ փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Ամենասարսափելին այն էր, որ ես չէի կարողանում ոչինչ ասել։ Ստիպված եմ եղել 10 ամիս, որովհետև չգիտեի, թե ինչ է լինելու։ Ես նույնիսկ չէի կարողանում քնել։ Ամեն անգամ արթնանում էի առավոտյան ժամը չորսին կամ հինգին, քանի որ դժվարանում էի շնչել՝ տագնապային նոպաների պատճառով», — ասել է Գոմեսը Relevo պարբերականին։
Գոմեսը որակազրկվեց դոպինգի պատճառով 2023 թվականի հոկտեմբերին, որը հայտնաբերվել էր 2022 թվականի նոյեմբերին հանձնված փորձանմուշում։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նա գիշերը վատ զգալու պատճառով ընդունել է մանկական օշարակ՝ առանց բժիշկների հետ խորհրդակցելու։
Նշենք, որ Գոմեսը Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը նույնպես դրական դոպինգային թեստ է հանձնել։
Բացի այդ, արգելված նյութ է հայտնաբերվել նաև «Ինտերի», «Բենֆիկայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Գաբրիել Բարբոզայի մոտ, փոխանցում է Armsport-ը։