Դամասկոսում սպանվել է Իրանի դեսպանության աշխատակից
Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին:
«Ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա»,-ասել է խոսնակը։
Էսմայիլ Բաղային նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։