Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Մասուդ Փեզեշքիանի այցը Մոսկվա
Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են՝ քննարկելու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի Ռուսաստան այցը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ դիվանագետները հանդիպել են՝ քննարկելու Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, քաղաքականության և հյուպատոսական հարցերում։
«Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը»,-նշում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև համատեղ պայմանավորվածությունների առաջխաղացմանը նպաստելու անհրաժեշտությունը։
Բացի այդ կողմերը մտքեր են փոխանակել նաև ստորագրվելիք փաստաթղթերի հետ կապված վերջին պայմանավորվածությունների շուրջ։
«Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվա կայցելի 2025 թվականի սկզբին»,-հաղորդում է իրանական գործակալությունը։