ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին:
Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերելի հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև հակակոռուպցիոն կենտրոնի կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանը, հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները:
Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։