Երևան, 21.Դեկտեմբեր.2024, 00:00 |
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչն... Կարող եք պահանջել կարմիր գծերի նախկինում գործ... Ձեր նախագահության օրոք ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ... Վրաստանում ՀՀ դեսպանը մի շարք դիվանագիտական ա... Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խող... Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված ... Բավարիան և Լայպցիգն արձագանքել են Մագդեբուրգո... Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերա... Այսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ Սուրենյ... Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժան... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 21-ի համար Լույս չի լինի. հասցեներ Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողութ... Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են. «... Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել. «Հր... 36 ժամ ջուր չի լինելու Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է. «... Քյարամյանի եւ Բադասյանի դեմ հաղորդում կներկայ... Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային... «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու Ն... Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովու... Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փո... Բարսելոնան նոր մարզադաշտ է փնտրում ՉԼ-ի հանդի... Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամ... Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը ... ՌԴ նախագահը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայ... Ես երազում եմ այդ մրցաշարում հաղթելու մասին․ ... Կանոնակարգվում է սեռաբջիջների և սաղմերի ներմո... Առողջապահության նախարարի ծառայողական ավտոմեքե... Ո՞վքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավա... ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը ... Արթուր Աբրահամը լուսանկար է հրապարակել Նեյմար... Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը նշում են իր... Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում․ ... Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից ... Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ... Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ... 9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շե... Գորշ արջերը ձմեռային զբոսանքի են դուրս եկել Վ... Ավելի քան 30 երկրի գիտնական և մասնագետ Սանկտ ... Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությա... ՊԵԿ e-invoicing համակարգում էլեկտրոնային ստոր... Հայտնի են Միլանի գլխավոր մարզչի հիմնական հավա... Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն... Գվարդիոլան դեմ չէ, որ Հոլանդը հեռանա, սակայն ... Մանրամասներ՝ շմոլ գազից թունավորված ընտանիքի ... Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղութ... Եվրամիությունը 2025-ին հավելյալ 30 մլրդ եվրոյ... Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լ... Վերին Պարնի գյուղից 7-հոգանոց ընտանիքը շմոլ գ... Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածություն... Պետական բյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ... Ադրբեջանցի զինծառայողը վնասվածք է ստացել ական... ՆԳՆ-ն հայտարարում է Պարեկային ծառայության համ... Արտաշատի խճուղում բեռնատարը կողաշրջվել է Քաղաքային տրանսպորտի թանկացումը հետաձգվեց․ ավ... Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճե... Ավարտում եմ աշխատանքս ՏԿԵ նախարարի տեղակալի պ... 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ա... Նորանշանակ նախարարները երդվել են․ Փաշինյանը ն... Աննա Հակոբյանը ներկա է եղել «Հանդիպման լավագո... ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազա... Գողոնը հայտնաբերվել է, երիտասարդները ներկայաց... Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախ... 3-5 տարեկան երեխաների շուրջ 80%-ն ընդգրկված է... ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը և ... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմի... Չադը Ֆրանսիայից պահանջել է դուրս բերել զորքեր... Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռ... ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտ... «Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավա... ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համ... «Երեխեքին դու ես վառել»․ կացարանում այրված զի... Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի... «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրությ... Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմի... Գյումրեցի տղամարդիկ ավտոտնակում կեղծ օղիներ ե... Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպ... Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննա... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է կառավար... Վաղարշապատում ոռոգումը և բարեկարգումը կազմակե... Ահազանգ է ստացվել, որ մեկ հարկանի տուն է այրվ... Արձանագրվել է 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 13... Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում կա 2000 ամե... ՀՀ ԱԺ փոխնախագահը Սաուդյան Արաբիայում մասնակց... Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաների բախման հե... Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է ... ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները Սիրիայի նո... Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմ... 17-ամյա երիտասարդը 10 հազար անվանական արժեքով... Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի հ... Մանչեսթեր Յունայթեդի նպատակն ԱՊԼ-ում հաղթելն ... Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Իսակովի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «M... Միհրան Խաչատրյանը վերանշանակվել է քաղավիացիայ...

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողություն էր․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ևս մեկ պատառիկ՝ իր «Բանտային օրագրից»։

«I'm back 16-ը հուլիսի, 2009թ., «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ

Իմ առաջին բանտային զգացողությունը վերածննդի զգացողությունն էր։ Ընդհատակյա 1 տարի 4 ամիսը, արդեն ասել եմ, իմ կյանքի ամենալուսավոր շրջանն էր, մարդկային, բարոյական արժեքների նկատմամբ հավատի ամրապնդմանը ծառայած ժամանակ։ Առօրեական, սովորական պայմաններում, երբ կյանքը մրցավազք է թվում, երբ ապրում ենք խելահեղ տեմպով, հաճախ սկսում ենք մտածել, թե մարդը կորցրել է մերձավորին սիրելու ընդունակությունը, թվում է՝ թե մարդն այլևս ի վիճակի չէ հանուն ուրիշի ինքն իրեն վտանգել, ի հեճուկս սեփական անվտանգության՝ ուրիշի ապավեն ու պաշտպան լինել։ Մեզ երբեմն թվում է, թե մարդիկ այլևս ի վիճակի են միայն սեփական մանր շահերին կառչած մնալ՝ ուրիշներին խաբելու, քցելու, վաճառքի հանելու հաշվին։ Մարդիկ, երբեմն, մեզ թվում են վախկոտ և անընդունակ խիզախումի...

Ընդհատակյա 1 տարի 4 ամիսն ինձ համար ավելի ու ավելի ակնհայտ դարձրեց, որ դրսի, սովորական, առօրեական կյանքի հաղորդած տպավորությունները շատ հաճախ սին են, խաբուսիկ, որ «Մարդ»՝ իսկապես հպարտ է հնչում, որ մենք ինքներս ենք հաճախ արժեզրկում այդ հասկացությունը, և ինքներս էլ ի վիճակի ենք այն լեցուն պահել բարձր բովանդակությամբ։ Պահել, ընդամենը պահել, որովհետև Աստված, ի սկզբանե, մեզ իր պատկերով ու նմանությամբ է ստեղծել, ասել է թե՝ մեր սկիզբը բարձր է և մաքուր։

«Մարդ» հասկացությունը արժեզրկելը հսկայական ջանք է պահանջում, հսկայական չարչարանք, մինչդեռ բարձրությունը պահելու համար չնչին, շատ չնչին բան է հարկավոր. ընդամենը Մարդ մնալ։ Եվ նրանք, ովքեր պնդում են, թե մարդը միս ու արյուն է, սխալվում են, չարաչար են սխալվում, որովհետև միս ու արյուն են նաև եղջերուն, գայլը, ագռավը, ճնճղուկը, ընձուղտն ու կենգուրուն։ Մինչդեռ մարդը առաջին հերթին ոգի է և հոգի, սեր է և հավատ։ Ահա սրանում կրկին անգամ համոզվեցի իմ ընդհատակյա 1 տարի 4 ամսվա գործունեության ընթացքում...

Չնայած սրան՝ իմ առաջին բանտային զգացողությունը վերածնվածի զգացողություն էր։ Խնդիրն այն է, որ ընդհատակը հրապարակային գործունեությամբ զբաղվող մարդուն մի տեսակ զրկում է կոնկրետությունից։ Ճիշտ է, այս ողջ ընթացքում թերթի էջերից չեն պակասել իմ հրապարակումները, ելույթները, շփումը մարդկանց հետ չի ընդհատվել, բայց այդ շփումը եղել է վիրտուալ, երևութական։ Հանրությունը լսել է ինձ, անգամ տեսել, բայց չի իմացել՝ որտեղ եմ ես գտնվում, և այս փաստը մի տեսակ մշուշոտ ու հարաբերական է դարձրել իմ գոյության փաստը։ Սա ընդհատակյա կյանքի միակ բարդությունն է եղել, և ինձ թվացել է, թե գոլորշիանում եմ։

Միայն բանտում վերգտա հանրության լիարժեք անդամի զգացողությունը։ Մի մարդ դարձա, ով գոյություն ունի կոնկրետ վայրում, և այդ վայրը հայտնի է բոլորին։ Սա արդեն գոյության, կեցության շոշափելի ձև է։ Իսկապես շատ բարդ է ապրել այն զգացողությամբ, որ նույնիսկ քեզ հարազատ ու մերձավոր բազմաթիվ մարդիկ գաղափար անգամ չունեն քո գտնվելու վայրի մասին։ Այսպիսին են կոնսպիրացիայի կանոնները։ Այդ կանոնները պահպանում էինք ոչ միայն իմ, այլև ուրիշ շատերի անվտանգության նկատառումով։ Ի վերջո, գաղտնիքներ իմացող մարդը խոցելի է, և ուրեմն՝ որքան քիչ մարդ է տիրապետում գաղտնիքին, այնքան քիչ են խոցելի մարդիկ։

Կոնսպիրացիան, իհարկե, գրավիչ է և հետաքրքիր, բավարարում է արկածի մարդկային պահանջմունքը։ Ընդհատակում շատ հաճախ տրիումֆի զգացում էինք ապրում՝ ինձ փնտրողների նկատմամբ մեր ինտելեկտուալ, մտավոր առավելությունը արձանագրելով։ Բայց երբ մեր անհավանական հանդուգն «օպերացիաները» հաջողություն էին ունենում, և այդ հաջողությունները հաջորդում էին մեկը մյուսին, կոնսպիրատիվ պայքարը կորցնում էր հետաքրքրությունը։

Երբեմն ինձ համակում էր զգացողություն, թե գոլորշիացել եմ կիսով չափ, իրականում գոյություն ունեցող մարդուց վերածվել եմ օրաթերթում տպագրված տեքստի, կոմպյուտերային ֆայլի, «Յություբի» լրատվության։ Այս պայմաններում մեկ էլ սկսում ես վախենալ, որ «Յություբը» էլ երբեք քեզ բաց չի թողնի, որ իրական կյանքը քեզ համար, դու՝ իրական կյանքի համար կդառնաս անհասանելի...

Ընդհատակից պետք է դուրս գայի մարտին, բայց որոշումս իրագործելուն խանգարեց Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու՝ Հայ ազգային կոնգրեսի որոշումը։ Ընտրություններից առաջ իմ բանտում հայտնվելը բացասական էր ազդելու մեր համախոհների տրամադրությունների վրա։ Որոշեցի ընդհատակից դուրս գալ ընտրություններից անմիջապես հետո։ Բայց մայիսի վերջին ԱԺ նախագահ(…)ը հայտարարեց, թե համաներում է լինելու, ու թե հունիսի առաջին կեսին դուրս գայի ընդհատակից, դա կդիտվեր «համաներման» տակ ընկնելուն ուղղված ափալթափալ փորձ, իսկ երբ «համաներումը» չտարածվեր ինձ վրա, հայլուրները դա գնահատելու էին որպես իմ կողմից արված սխալ հաշվարկ, թակարդն ընկնելու պես մի բան։ Ուստի, բոլոր առումներով ամենահարմար պահը հուլիսի 1-ն էր։ Եվ հիմա՝ «ԵրևանԿենտրոն» ՔԿՀում, ինձ ազատագրված եմ համարում «Յություբի» ամենակալ ճիրաններից, ինձ զգում եմ հայաստանյան կյանքի լիարժեք մասնակից։ Սա այլ կերպ, քան վերածնունդ՝ դժվար է անվանել։

Տեսական այդ վերածնունդը կոնկրետ բովանդակություն ստացավ, երբ ի վերջո կրտսեր դստրիկիս՝ Շուշանին, տեսնելու հնարավորություն ստացա։ 2008-ի մարտի 2-ին, այսինքն՝ իմ ընդհատակ անցնելու օրը, Շուշանը ընդամենը յոթ ամսական է եղել, և «ԵրևանԿենտրոն» ՔԿՀի տեսակցությունների սենյակում մոտ կես ժամ օտարոտի ինձ նայելուց հետո նա սկսեց շփոթված ու զարմացած բացականչել. «Պապանա՜, պապանա՜»։ Իմ մետամորֆոզը միայն նա շոշափելիորեն ու խորությամբ զգաց. հայրիկը կոմպյուտերային ֆայլից վերածվել էր իրական գոյության։ Իհարկե, հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում էին ինձ ետ պահել բանտ տեղափոխվելու որոշումից, ինձ ջերմացնում է նրանց մտահոգությունը իմ անձի համար։ Ամբողջ խնդրին այն է, սակայն, որ բանտում ինձ չի կարող որևէ բան պատահել, որ չի կարող պատահել, չէր կարող պատահել ազատության մեջ։

Ես չէի կարող չվերադառնալ. բանտն էլ Հայաստան է, իրական Հայաստան, այստեղ գտնվում և աշխատում են իրական հայաստանցիներ, և ես ուրախ եմ, ահավոր ուրախ, որ շրջապատված եմ իրական Հայաստանով, իրական հայաստանցիներով։ Ես ձեզ, բոլորիդ շատ էի կարոտել... »,- այս դրվագն է ներկայացրել վարչապետը։

Այս թեմայով

Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչն... Կարող եք պահանջել կարմիր գծերի նախկինում գործ... Ձեր նախագահության օրոք ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ... Վրաստանում ՀՀ դեսպանը մի շարք դիվանագիտական ա... Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խող... Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված ... Բավարիան և Լայպցիգն արձագանքել են Մագդեբուրգո... Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերա... Այսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ Սուրենյ... Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժան... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 21-ի համար Լույս չի լինի. հասցեներ Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողութ... Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են. «... Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել. «Հր... 36 ժամ ջուր չի լինելու Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է. «... Քյարամյանի եւ Բադասյանի դեմ հաղորդում կներկայ... Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային... «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու Ն... Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովու... Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փո... Բարսելոնան նոր մարզադաշտ է փնտրում ՉԼ-ի հանդի... Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամ... Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը ... ՌԴ նախագահը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայ... Ես երազում եմ այդ մրցաշարում հաղթելու մասին․ ... Կանոնակարգվում է սեռաբջիջների և սաղմերի ներմո... Առողջապահության նախարարի ծառայողական ավտոմեքե... Ո՞վքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավա... ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը ... Արթուր Աբրահամը լուսանկար է հրապարակել Նեյմար... Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը նշում են իր... Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում․ ... Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից ... Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ... Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ... 9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շե... Գորշ արջերը ձմեռային զբոսանքի են դուրս եկել Վ... Ավելի քան 30 երկրի գիտնական և մասնագետ Սանկտ ... Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությա... ՊԵԿ e-invoicing համակարգում էլեկտրոնային ստոր... Հայտնի են Միլանի գլխավոր մարզչի հիմնական հավա... Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն... Գվարդիոլան դեմ չէ, որ Հոլանդը հեռանա, սակայն ... Մանրամասներ՝ շմոլ գազից թունավորված ընտանիքի ... Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղութ... Եվրամիությունը 2025-ին հավելյալ 30 մլրդ եվրոյ... Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լ... Վերին Պարնի գյուղից 7-հոգանոց ընտանիքը շմոլ գ... Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածություն... Պետական բյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ... Ադրբեջանցի զինծառայողը վնասվածք է ստացել ական... ՆԳՆ-ն հայտարարում է Պարեկային ծառայության համ... Արտաշատի խճուղում բեռնատարը կողաշրջվել է Քաղաքային տրանսպորտի թանկացումը հետաձգվեց․ ավ... Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճե... Ավարտում եմ աշխատանքս ՏԿԵ նախարարի տեղակալի պ... 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ա... Նորանշանակ նախարարները երդվել են․ Փաշինյանը ն... Աննա Հակոբյանը ներկա է եղել «Հանդիպման լավագո... ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազա... Գողոնը հայտնաբերվել է, երիտասարդները ներկայաց... Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախ... 3-5 տարեկան երեխաների շուրջ 80%-ն ընդգրկված է... ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը և ... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմի... Չադը Ֆրանսիայից պահանջել է դուրս բերել զորքեր... Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռ... ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտ... «Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավա... ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համ... «Երեխեքին դու ես վառել»․ կացարանում այրված զի... Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի... «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրությ... Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմի... Գյումրեցի տղամարդիկ ավտոտնակում կեղծ օղիներ ե... Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպ... Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննա... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է կառավար... Վաղարշապատում ոռոգումը և բարեկարգումը կազմակե... Ահազանգ է ստացվել, որ մեկ հարկանի տուն է այրվ... Արձանագրվել է 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 13... Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում կա 2000 ամե... ՀՀ ԱԺ փոխնախագահը Սաուդյան Արաբիայում մասնակց... Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաների բախման հե... Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է ... ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները Սիրիայի նո... Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմ... 17-ամյա երիտասարդը 10 հազար անվանական արժեքով... Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի հ... Մանչեսթեր Յունայթեդի նպատակն ԱՊԼ-ում հաղթելն ... Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Իսակովի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «M... Միհրան Խաչատրյանը վերանշանակվել է քաղավիացիայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan