Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական-պետական գործիչները ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձեւական կարգավիճակը: Չնայած Փաշինյան-Ալիեւ տանդեմն ամեն ինչ անում է, որ դրանք չգործեն, եւ անգամ «Արցախ» բառը չկիրառվի: Խոսքն ԱԺ, կառավարության, նախագահի ինստիտուտների մասին է։
Մի քանի ամիս է՝ այս նպատակով փորձագիտական խումբ է ձեւավորվել, իրավական լուծումներ են քննարկում` ինչպես անել, որ ԱԺ լիազորությունների ժամկետը լրանալուց հետո այն չլուծարվի, նախագահը պահպանի իր կարգավիճակը։
ԱԺ-ի դեպքում գտել են լուծումը` օրենքում ձեւակերպում կա. «ԱԺ լիազորությունները դադարում են հաջորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ», ուստի եկող տարվա մայիսին, երբ լրանա խորհրդարանի գումարման օրենքով սահմանված 5 տարին, հիշյալ կետին հղում անելով՝ արցախցիները կհայտարարեն, որ խորհրդարանի լիազորություններն ավարտված չեն եւ կավարտվեն այն ժամանակ, երբ հաջորդ նիստը գումարվի։
Մեզ ասացին, որ նմանատիպ մի դրույթ էլ գուցե սահմանեն նախագահի համար։ Ի դեպ, այս բոլոր մարմինները գործելու են հասարակական հիմունքներով` առանց բյուջեի եւ վարձատրության»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: