Բարսելոնան նոր մարզադաշտ է փնտրում ՉԼ-ի հանդիպումների համար․ ինչ է պատահել
«Բարսելոնան» չի կարողանա կազմակերպել Չեմպիոնների լիգայի հանդիպումներ Օլիմպիական մարզադաշտում լիգայի փուլից հետո՝ քաղաքային խորհրդի մարզադաշտի նկատմամբ ունեցած պարտավորությունների պատճառով: Այս պատճառով ակումբի ղեկավարությունը փնտրում է այլընտրանքային տարբերակներ: Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն ինչպես առաջին փուլում, այնպես էլ մյուս փուլերում պարտադրում է ակումբներին անցկացնել բոլոր խաղերը մեկ մարզադաշտում: Այդ իսկ պատճառով ակումբը ստիպված կլինի ընտրություն կատարել առաջիկա օրերին:
Եթե «Բարսելոնան» չկարողանա հայտնվել լավագույն ութնյակում և ստիպված լինի խաղալ փլեյ-օֆֆում երկրորդ փուլի ուղեգիր նվաճելու համար, ակումբը պետք է որոշի իր մարզադաշտը մինչև հունվարի 31-ի վիճակահանությունը: Այդ դեպքում կատալոնացիները չեն կարող վերադառնալ «Կամպ Նոու», քանի որ այն պատրաստ չի լինի փետրվարի 11-ին և 18-ին կայանլիք հանդիպումների համար:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» լեգենդար մարզադաշտը փակվել է վերակառուցման համար 2023 թվականի ամռանը: Նշվում է, որ աշխատանքները կավարտվեն միայն 2026 թվականին: Այս պահին թիմը խաղում է Օլիմպիական մարզադաշտում, փոխանցում է Armsport-ը։