ՌԴ նախագահը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշանով։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Հրամանագրի տեքստում նշվում է, որ շքանշանը Սիմոնյանին շնորհվել է «ներքին լրագրության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, հասարակական նշանակալի իրադարձությունների նախապատրաստման և անցկացման ակտիվ մասնակցության համար»։