Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահ Մուսսա Ֆաքի Մահամաթին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ԱՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱՄՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության ընթացքում: Սահակ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ԱՄ-ի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և ցանկանում է խթանել իր ներգրավվածությունը մայրցամաքում:
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների առնչությամբ` մատնանշելով ԱՄ 2063-ի օրակարգի և կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում փոխգործակցության և ջանքերը համադրելու կարևորությունը, ինչպես նաև ուրվագծելով համագործակցության հնարավոր նոր ուղղություններ: