ՊԵԿ e-invoicing համակարգում էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բջջային թվային ստորագրության օպերատորներից մեկի համակարգում առկա խնդիրների հետևանքով ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացած էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են ժամը 21:00-ի դրությամբ:
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ խնդիրների կարգավորման մասին տեղեկացրել են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ):