Ադրբեջանցի զինծառայողը վնասվածք է ստացել ականի պայթյունի հետևանքով
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Զիյադ Իլգար օղլու Սալմանովը դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ի սահմաններում Նախիջևանի Սադարուքի շրջանի հատվածում՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի մոտ ծառայողական-մարտական առաջադրանք կատարելու ժամանակ պայթել է հակահետևակային ականի վրա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ զինծառայողին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նա անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ։ Տեղեկացվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով կատարվում է հետաքննություն։