Պետական բյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
Այս տարի Հայաստանը դաբաղի դեմ պատվաստանյութը ձեռք կբերի նախորդիվ ձեռք բերված գնի կեսով՝ կատարելով ուղիղ գնում, իսկ պետական բյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Շնորհակալ եմ նախարարության գործընկերներիս՝ այս դժվար աշխատանքը գլուխ բերելու համար։
Հ.Գ. Տարիներով ձևավորված համակարգի դիմադրությունը կոտրելը, վստահեցնում եմ, հեշտ գործ չէր»,- գրել է նախարարը։