Քաղաքային տրանսպորտի թանկացումը հետաձգվեց․ ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․
«Սիրելի՛ երևանցիներ ու հայրենակիցներ
Քաղաքային 9%-ոց «իշխանությունը» ձախողեց հերթական «բարեփոխում» տրանսպորտի թանկացումը։
Քաղաքային տրանսպորտի թանկացումը հետաձգվեց, արդեն երրորդ անգամ մինչև 2025թ փետրվարի 1-ը։
Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։