Գողոնը հայտնաբերվել է, երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին
Դեկտեմբերի 19-ին Գյումրի քաղաքի բնակիչ 31-ամյա երիտասարդը Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված՝ իրեն պատկանող էլեկտրական սրճեփ սարքը՝ պատճառելով մոտ 800 հազար դրամի վնաս:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել և Մուշի բաժին են տեղափոխվել 23-ամյա և 21-ամյա երկու երիտասարդ: Նրանք խոստովանել են, որ իրենք են գողացել սրճեփ սարքը և ինքնագլորով տեղափոխել են Գերցենի փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ:
Գողոնը հայտնաբերվել է:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: