ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտցրել է պահարանի մեջ, հարվածել. ոստիկանությունը ուսումնասիրում է
Մամուլում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցում մաթեմատիկայի դասաժամին ուսուցիչը ուշացման համար հարվածում է 10-րդ դասարանի տղաներին և պատժելու նպատակով նրանց մտցնում պահարանի մեջ և փակում դուռը։
ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ դեպքի մանրամասները ուսումնասիրում են։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին՝ հաղորդում չեն ստացել։
Թե ինչ վաղեմության է տեսանյութը, հայտնի չէ: