ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրներ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բջջային թվային ստորագրության օպերատորներից մեկի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացել են էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրներ։
Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ խնդիրների մասին կարող եք տեղեկանալ նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը։