Ահազանգ է ստացվել, որ մեկ հարկանի տուն է այրվում
Դեկտեմբերի 19-ին, ժամը 21:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է մեկ հարկանի տուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հրշեջ-փրկարարական հենակետից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 21-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ 23։45-ին։ Այրվել են տան (մոտ 140 քմ) առաստաղից և հատակից մոտ 40 քմ հատված և գույք: