Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից. Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել Փաշինյանի կոչին
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը գրել է.
«Ընդառաջ գնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությանը, որտեղ ասված է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված որոշումը բոլոր համայնքներում պետք է կիրառվի, Ախուրյան համայնքի ավագանու այսօրվա նիստում հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց:
Առաջնահերթը հանրային շահն է»։