Մանչեսթեր Յունայթեդի նպատակն ԱՊԼ-ում հաղթելն է. Ամորիմ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Լոնդոնի «Տոտենհեմի» հետ խաղում կրած պարտությունից հետո (3:4), նշել է «կարմիր սատանաների»՝ ապագայի գլխավոր նպատակը։
«Ես արդեն մտածում եմ վաղվա օրվա մասին և ոչինչ չեմ զգում։ Վաղը ես կկարողանամ շատ բան ասել։ Մենք պետք է օգտագործենք այս գիշերը լավ բաների մասին մտածելու և դասեր քաղելու համար: Չի կարող մտածել այնպես, թե գավաթային հաղթանակը նշանակեր, որ ամեն ինչ լավ է։ Դա երկար ճանապարհ է լինելու։ Մեր նպատակն է հաղթել Պրեմիեր լիգան: Չգիտեմ, թե դրա համար որքան ժամանակ կպահանջվի»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հաջորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի շրջանակում կխաղա «Բորնմութի» հետ։