Ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՊԿԱԾ-ի շրջանականերում 2024թ-ին Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան և Գեորգիսյան փողոցներում վերակառուցված ջրագծերի միացումների իրականացման աշխատանքներով պայմանավորված ս.թ դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 26-ը քաղաք Արարատի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով՝ ջրամատակարարման ժամաքանակի պահպանմամբ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: