Անաստասիա Վոլոչկովան որոշել է իր հանգիստն անցկացնել դստեր հետ
Վերջերս ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ ունի նոր երկրպագու և պատրաստվում է Ամանորը նրա հետ դիմավորել Մալդիվներում: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Սակայն, նա իր պլանները փոխել է և իր դստեր Արիշայի հետ մեկնելու է Թայլանդ:
Նշենք, որ ավելի վաղ Վոլոչկովան իր Twitter-ի միկրոբլոգում գրել էր .«Արիշային մայրիկիս հետ ուղարկելու եմ Ֆինլանդիա. նրանք գնում են Ձմեռ Պապիկին ընդառաջ, իսկ Ամանորը կդիմավորեմ Մալդիվներում` իմ նոր սիրեցյալի հետ»: