Ռոնալդուն զբաղեցրել է միայն 42-րդ տեղը The Guardian-ի 2024 թվականի լավագույն 100 խաղացողների ցուցակում
The Guardian-ը ներկայացրել է իր վարկածով 2024 թվականի լավագույն 100 խաղացողների վարկանիշային աղյուսակը։ Այս պահին անգլիական հրատարակությունը ներկայացրել է 41-ից 100-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին:
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ցանկում զբաղեցրել է 42-րդ տեղը։ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը 41-րդ տեղում է։
«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան 49-րդ տեղում է։
Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել էր պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը պաշտոնական խաղերում 916 գոլ էր խփել։ Ռոնալդուն խփել է հինգ գոլ՝ «Սպորտինգի», 145 գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 450-ը՝ «Ռեալի», 101-ը՝ «Յուվենթուսի», 81-ը՝ «Ալ Նասրի» և 134-ը՝ ազգային թիմի կազմում։ Հարձակվողը ֆուտբոլի պատմության, ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնության, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուն է, փոխանցում է Armsport-ը։