Կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչները ներկայացրել են ֆոնդերի կատարած աշխատանքները
![](/timthumb.php?src=disc/19-12-24/2225505d695d3f922a86a2513fb295d0.jpg&w=450)
Դեկտեմբերի 18-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում Ցե-Կվադրատ Ամպեգայ և Ամունդի-Ակբա կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնել են հանձնաժողովից, վերջիններս ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդերի կատարած աշխատանքներն ու պատասխանել պատգամավորների հարցերին:
Հանրային իրազեկվածության մակարդակը բարձ պահելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական: