Կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության] կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո մենք, այո՛, պետք է հանդիպենք և շարունակենք աշխատանքները»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Հարցին՝ հանդիպումն այս տարի՞ է նախատեսվում, փոխվարչապետը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ մոտ ժամանակները»: