Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը կրկին վերականգնել են իրենց հարաբերությունները
Բազմաթիվ ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում է գտնվում Սելենա Գոմես և Ջասթին Բիբեր զույգը: Նրանք մշտապես աչքի են ընկնում իրենց բաժանումներով և միացումներով:
Երեկ զույգին կրկին միասին են տեսել Կալիֆորնիայում զբոսնելիս: Իհարկե, դժվար է ասել դա պատահական հանդիպում է եղել, զբոսանք, թե պարզապես հերթական միացումը:
Այս զույգն աչքի է ընկնում իր անկանխատեսելի հարաբերություններով: Նրանց հարաբերությունները հիշեցնում է ֆիլմ կամ հեքիաթ, որը լի է ինտրիգներով:
Շատերի պնդմամբ` նրանք իրար շատ են սիրում, սակայն երբեմն իրենց հիմարաբար են պահում: