Միրզոյանը ցավակցել է ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին։
Այս մասին նշված է ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած կործանիչ ավերածությունների պատճառով, որոնք բազմաթիվ զոհերի և զգալի վնասների պատճառ են դարձել։ Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը»,-իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։