Ամփոփիչ և հսկողական ստուգումներ Ոստիկանության զորքերում
Ոստիկանության զորքերում ամփոփվեցին նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ ենթակա զորամասերի 2024 թ. ուսումնական տարվա ամփոփիչ և հսկողական ստուգումները։
Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ողջունելով մասնակից անձնակազմին՝ կարևորել է կատարված աշխատանքները գնահատելու, թերությունները վեր հանելու և շտկելու համար ստուգումները կազմակերպված և լիարժեք անցկացնելու հանգամանքը։
Հանձնաժողի կողմից ստուգվել են ենթակա զորամասերի մարտական պատրաստականությունը և պատրաստությունը, կրակային, գաղափարաիրավական, հասարակական-պետական, մարտավարա-մասնագիտական, մարտավարական, ֆիզիկական, կապի, ինչպես նաև՝ շարային պատրաստություն և համազորային կանոնադրություն առարկաներից անձնակազմի գիտելիքները և ունակությունները։
Ամփոփիչ և հսկողական ստուգումներով ամփոփվել են Ոստիկանության զորքերի 2024 թվականի ծառայողամարտական գործունեության արդյունքները, դրանց հիման վրա տրվել են կոնկրետ առաջադրանքներ՝ հաջորդ ուսումնական փուլի մեկնարկը և ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար։