Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու պատրաստակամությունը
Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու՝ իրենց պատրաստակամությունը, Ադրբեջանից մատակարարումներ արդեն եղել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ինտեր ՌԱՕ»-ի վարչության անդամ Ալեքսանդրա Պանինան։
«Ստացել ենք պատասխան: Ադրբեջանը պատասխանել է, որ կարող է ցույց տալ վթարային օգնություն 250-300 ՄՎտ-ի չափով: Վրաստանը պատասխանել է, որ ըստ իրավիճակի: Նրանք նախօրոք խոստանալ չեն կարող, բայց կախված իրավիճակից՝ որոշում կկայացնեն», - ասել է Պանինան վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի «Վերականգնվող էներգիան Ռուսաստանում» խորհրդաժողովի շրջանակներում։
Պանինան նաև նշել է, որ Ադրբեջանից արդեն եղել են էլեկտրաէներգիայի մատակարարումներ Ռուսաստանի Դաշնությանը։
Ավելի վաղ Պանինան հայտնել էր, որ Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին վթարային ռեժիմների ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավորության մասին: