Կոմիտասի պողոտայում դանակահարել է միանգամից երեք երիտասարդի
Դեկտեմբերի 16-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տարբեր հիվանդանոցներից հաղորդումներ են ստացվել. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 17-ից 18 տարեկան երեք երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են Կոմիտասի պողոտայում:
Հետագա միջոցառումները շարունակվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ համատեղ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները դանակի նմանվող առարկայով պատճառել է 17-ամյա երիտասարդը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: