Հոլանդը խորհրդակցել է Գվարդիոլայի հետ և հասկացել՝ որտեղ պետք է շարունակի կարիերան
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հակված է 2025 թվականին տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է El Chiringuito-ի լրագրող Ժոտա Ժորդին։
Ավելի վաղ Defensa Central-ը հայտնել էր, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Մադրիդի «Ռեալը»։ Ըստ El Chiringuito-ի, Հոլանդը խորհրդակցել է Խոսեպ Գվարդիոլայի և իր ընկեր Իլկայ Գյունդոգանի հետ։ Նրանք երկուսն էլ խորհուրդ են տվել ընտրել «Բարսելոնան», որտեղ Հոլանդը չի ունենա մրցակցություն Մբապեի, Վինիսիուսի և այլ աստղային հարձակվողների հետ։
Հաղորդվում է նաև, որ նորվեգացի Հոլանդին գրավում է Միջերկրական ծովի ափին բնակվելու հեռանկարը։
Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ գործում է մինչև 2027 թվականը, փոխանցում է Armsport-ը։